ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Օճառաջուրը», «տաշտն» ու «երեխան»

«Օճառաջուրը», «տաշտն» ու «երեխան»
13.06.2017 | 00:51

ԱԺ-ում օպտիմալացում է նախատեսվում: Այն, որ պետական կառույցների աշխատակազմերն ուռճացված են, նորություն չէ, իսկ Ազգային ժողովը վաղուց հրաժեշտ պիտի տար գրանցված, սակայն խորհրդարանի երեսը չտեսած, ԱԺ-ը «պոդիումի» հետ խառնած երիտասարդ աղջիկներին:


Սակայն խորհրդարանի աշխատակազմի շատ ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Արա Սաղաթելյանը, ժողովրդական խոսքով ասած, «օճառաջրի հետ երեխային էլ տաշտից դուրս կգցի», ասել է` լավ աշխատողները կհեռացվեն վատերի հետ միասին: Իսկ այս անհանգստության պատճառն այն է, որ նոր ղեկավարությունը մշտապես ազատվում է նախկին ղեկավարի կադրերից` աշխատանքի տեղավորելով յուրայիններին:


Մեծ է հավանականությունը, որ այս անգամ էլ, օպտիմալացման անվան տակ, աշխատակազմից կհեռացվեն նրանք, ովքեր Արա Սաղաթելյանի «մարդիկ» չեն: Վերջիններս կարծում են, որ նախ չափորոշիչներ պետք է ներկայացվեն, թե ինչու, օրինակ, աշխատակիցներից մեկը պետք է օպտիմալացվի, իսկ մյուսը` ոչ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ